211652_close_icon
views-count671 դիտում article-date 15:40 08-09-2014

ՀՀ բնապահպանության նախարարության կազմակերպած միջազգային աշխատաժողովը մեկ սեղանի շուրջ էր հավաքել 47 երկրի 54 ներկայացուցիչների

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը: Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը նախատեսված է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովի որոշմամբ: Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի 47 երկրի 54 ներկայացուցիչ, որոնք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց փորձը կլիմայի փոփոխության ազգային զեկույցների ձևակերպման մասով, ինչպես նաև քննարկել խնդրին առնչվող ազգային մակարդակներով կազմակերպչական, համակարգման և ֆինանսական ներդրումների ներգրավման հարցերը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան /1993 թվականին/, երբ մեր երկիրն ապրում էր իր նորագույն պատմության ամենադժվարին ժամանակները՝ պատերազմ, ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, շրջափակում: Այդ իրավիճակը չի խանգարել, որպեսզի Հայաստանը կարևորի նաև մարդկությանը հուզող գլոբալ բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։ այիս Գրիգորյանը կարևորել է Կիոտոյի արձանագրության Ուղղման փաստաթղթի վավերացումը, ինչի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ նախաձեռնել է գործընթաց, և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում նախատեսվող նոր արձանագրության կամ այլ իրավական փաստաթղթի ընդունումը` նախատեսված 2015 թվականին, որը պետք է ապահովի ջերմոցային գազերի

Նմանատիպ նյութեր