Բելգիան 2016թ. ավելի քան 1300 դեսանտային կուղարկի ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժեր
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Բելգիան 2016թ. ավելի քան 1300 զինվորական, հատկապես՝դեսանտայինների կուղարկի ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժեր:
Վերջինիս ստեղծման մասին որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ՝ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Ըստ ՆԱՏՕ-ի ծրագրի՝ Արագ արձագանքման ուժերի ընդլայնված խումբը՝ 3000-5000 զինվորներ, կկարողանան տեղակայվել աշխարհի ցանկացած կետում՝ երկու-երեք օրվա ընթացքում: