Նորվեգիան մտադիր չէ Ռուսաստանի սահմանի մոտ բարձրացնել իր զորքերի պատրաստականությունը
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Նորվեգիան մտադիր չէ Ռուսաստանի սահմանի մոտ բարձրացնել իր զորքերի պատրաստականությունը:
Նորվեգիայի պաշտպանության փոխնախարար Էյստեյն Բյոի խոսքերով՝ ռուսական կողմից չի նկատվել ոչինչ, որը կընկալվեր որպես իրենց հյուսիսային սահմանների անվտանգության համար անհանգստանալու պատճառ:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Շվեդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստականության բարձրացման մասին: