«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասը, ով երեկ վնասվածքի պատճառով լքել էր Իսպանիայի հավաքականի մարզաճամբարը, չի կարողանա մասնակցել նոյեմբերի 15-ին Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Բելառուսի հավաքականի հետ կայանալիք խաղին: Ֆաբերգասը բաց կթողնի նաև նոյեմբերի 18-ին Գերմանիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական խաղը:
Daily Mail-ի տեղեկություններով, Ֆաբերգասը շարք կվերադառնա երկու շաբաթից: Բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք չունի, սակայն նրան հանգիստ է հարկավոր: