211652_close_icon
views-count2494 դիտում article-date 09:55 29-02-2020

Արայիկ Հարությունյանը համոզված է՝ ժողովրդի վստահության քվեն իրենցն է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Արցախում սկսվել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզչությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս առաջադրվել է Արցախի նախագահի ընտրություններում ու, կարելի է ասել, ակտիվ քարոզչություն է իրականացնում այս օրերին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, թե ընդհանուր գոհ է իր հանդիպումներից, և ընդգծեց, որ Արցախում լարվածություն չկա, այդ թվում՝ նախագահի 14 թեկնածուների միջև: «Լարվածություն չկա, հավատացե՛ք: Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է, նորմալ քարոզչություն է ընթանում, նախընտրական վիճակ է, ամեն մի թեկնածու իր քարոզչությունն է իրականացնում: Դա ավելի շատ մամուլում է գրվում, տարածվում, քան կա իրականում», – նկատեց Հարությունյանը: Ընդ որում, Հարությունյանը ընդգծեց, թե անգամ չընտրվելու պարագայում պատրաստ է լինելու ծառայել երկրին: Սակայն այս պահի դրությամբ, ամեն դեպքում, Հարությունյանը վստահ է իր ուժերին: «Համոզված եմ, որ ժողովրդի վստահության քվեն մերն է լինելու, բայց եթե չէ, ապա պատրաստ եմ լինելու ծառայելու առողջ, կառուցողական ընդդիմության կարգավիճակում: Որոշողը ժողովուրդն է լինելու, բայց ես այս պահին իսկապես ժողովրդի մեծ աջակցությունը տեսնում եմ», -հավելեց Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր