ԱՄՆ-ն ավելացնում է Ուկրաինային տրվող ռազմական օգնության չափը
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր էավելացնել 2020 թվականին Ուկրաինային տրվող ռազմական օգնության չափը։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը։
Դեսպանի խոսքով՝ ամերիկյան բյուջետային նախագծերը, որոնք ներկա պահին վերանայվում են ՄԱՆ կոնգրեսում, ենթադրում են ռազմական օգնության չափի ավելացում՝ 2019 թվականի համեմատությամբ։
Նա նաև նշել է, որ խոսքը գնում է ռազմակտեխնիկական օգնության մասին, այդ թվում՝ թռչող պաշտպանական բնույթի զենքի։
Ըստ Չալիի՝ Կոնգրեսը ծրագրում է ևս 700 մլն դոլար հատկացնել ուկրաինական իշխանություններին։