211652_close_icon
views-count1450 դիտում article-date 15:25 06-09-2014

Samsung-ը ներկայացրել է գործարարների համար նախատեսված պլանշետ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Samsung ընկերությունը Բեռլինում կազմակերպված IFA-ի էլեկտրոնային ցուցահանդեսում ներկայացրել է Galaxy Tab Active պլանշետը, որը նախատեսված է գործարարների ու կորպորացիաների աշխատակիցների համար: Այն մեծապես պաշտպանված է փոշուց, խոնավությունից, հարվածներից (այն կարելի է կես ժամով ջրում խորասուզել մինչև մեկ մետր խորության վրա): Պլանշետը դիմանում է մեկ մետր բարձրությունից հատակի վրա ընկնելու հարվածին: Նրա համար առաջարկվում է այնպիսի ծածկաշապիկ, որում անվտանգ անկման բարձրությունը մեծանում է 20 տոկոսով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր տնօրեններն ու ընկերության աշխատակիցները, որոնց համար նախատեսված է Galaxy Tab Active պլանշետը, աշխատում են դեռ կառուցվող գրասենյակներում և պետք է պատրաստ լինեն ամեն տիպի անսպասելի բաների: Պլանշետի տեխնիկական պարամետրերը բավական համեստ են, այն ունի 8 դյույմանի էկրան` HD կետայնությամբ (1280*800), իսկ հիմնական տեսախցիկը` 3 մեգապիքսել: Դա արվել է նրա համար, որպեսզի դրանով արած նկարահանումները չլինեն ծավալուն ֆայլեր և հնարավոր լինի դրանք փոստով ուղարկելը: Galaxy Tab Active-ը Samsung-ի առաջին պաշտպանված պլանշետն է:

Նմանատիպ նյութեր