211652_close_icon
views-count1571 դիտում article-date 15:53 26-03-2014

Տոնավաճառի տաղավարներից մեկի սեղանից գողացել է պլանշետ

Մարտի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 1964 թ. ծնված Վարդան Գ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մալաթիա թաղամասի տոնավաճառի տաղավարներից մեկի սեղանից գողացել է 1983 թ. ծնված Արթուր Ռ.-ին պատկանող պլանշետը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր