Ղրիմում պլանավորել են մինչև 2017թ. հասնել էներգետիկ անկախության
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Ղրիմի հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսենովը հայտարարել է, որ Ղրիմում պլանավորել են մինչև 2017 թվականն իրականացնել մի շարք միջոցառումներ` Ուկրաինայից թերակղզու էներգետիկ անկախությունն ապահովելու համար:
Աքսենովը պարզաբանել է, որ այժմ Ղրիմն էլեկտրաէներգիայի ներկրման 80 տոկոսն իրականացնում է Ուկրաինայից:
«Կիևը երկար ժամանակ և միտումնավոր էներգետիկ կախվածության մեջ է պահել թերակղզին, և մենք այլևս չենք կարող հաշտվել դրա հետ»,- նշել է Աքսենովը:
Հաղորդվում է, որ սրանից առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստացել է հասնել Ուկրաինայից Ղրիմի էներգետիկ լիակատար անկախությանը: