Հերթական երկրաշարժը՝ Իրանում
Սեպտեմբերի 5-ի երեկոյան՝ Իրանի ժամանակով ժամը 22:15-ին (Երևանի ժամանակով ժամը 22:45) Իրանի Ֆարս նահանգի Ֆարաշբանդ քաղաքում տեղի է ունեցել 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ինչպես հաղորդել է Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմիկ կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 24 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: