Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 5․1 մագնիտուդ։
Սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանի Ջերմուկ և Գորիս քաղաքներում։
Ինչպես ավելի ուշ տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք:
«Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում 3 բալ, Երևանում` 2-3 բալ ուժգնությամբ»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: