211652_close_icon

Ուելսում տեղի է ունեցել Էրդողանի և Օբամայի հանդիպումը

views-count984 դիտում article-date 11:33 06-09-2014
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տետ ա տետ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդել է թուրքական TRT հեռուստաալիքը, հանդիպմանը քննարկվել են առաջնային համարվող՝ Ուկրաինայում, Իրաքում, Սիրիայում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները: Խոսվել է նաև Էրդողանի համար շատ կարևոր՝ ԱՄՆ-ի կողմից Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու Թուրքիային արտահանձնելու մասին: Էրդողանը կրկին հաստատել է, որ Թուրքիան կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Նմանատիպ նյութեր