880 դիտում
11:10 04-09-2014
Ուելսում բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը
Այսօր Ուելսում բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Դրան մասնակցելու են դաշինքի անդամ 28 երկրների ղեկավարները, ինչպես նաև 27 գործընկեր երկրների և միջազգային կառույցների (ՄԱԿ, ԵՄ, ԱՄՀ, ՀԲ) բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Գագաթաժողովի հիմնական թեմաներն են հանդիսանալու Ուկրաինայի ու Իրաքի ճգնաժամերը: Միջոցառման շրջանակներում անցկացվելու է նաև ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստ, որին մասնակցելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Գագաթաժողովի բացման ժամանակ քննարկվելու է Աֆղանստանի հարցը և մասնավորապես այս տարի այդ երկրից միջազգային խաղաղապահ ուժերի դուրս բերման հարցը: Մյուս կարևոր թեման ահաբեկչության դեմ պայքարն է: ՆԱՏՕ-ի երկրները մասնավորապես մտադիր են քննարկել Սիրիայում ու Իրաքում մեծ տարածքներ գրաված «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հարցը:
Գագաթաժողովի երկրորդ օրը դաշինքի անդամ երկրների առաջնորդները կքննարկեն անվտանգության ընթացիկ ու ապագա սպառնալիքներին արձագանքելու հարցը: Ակնկալվում է, որ հավանության է արժանանալու արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
11:46 05-09-2014
Սեյրան Օհանյանը Ուելսում մասնակցել է ՆԱՏՕ-ի 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը
1584 դիտում
11:05 29-03-2014
Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել
Այս բաժնից
793 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
799 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet
715 դիտում
15:02 06-01-2025
Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է. Բլինքեն