211652_close_icon

ԱՄՆ-ի և Իրանի միջև Իրաքում համագործակցություն չկա. Իրան

views-count1059 դիտում article-date 09:56 06-09-2014
Լուրերն այն մասին, թե Իրանը և ԱՄՆ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրաքում համագործակցելու շուրջ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆղամը, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը: Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ թե BBC-ն հաղորդել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին համաձայնվել է ամերիկյան ուժերի հետ Իրաքում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ, իրականությունը չի արտացոլում: Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր սկսեցին շրջանառվել, թե Ալի Խամենեին համաձայնություն է տվել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ ամերիկյան զինված ուժերի հետ համատեղ պայքարելու առաջարկին:

Նմանատիպ նյութեր