Մերկ կինը ձիով շրջել է Մոսկվայի կենտրոնական փողոցներով
Մերկ կինը ձիով շրջել է Մոսկվայի կենտրոնական մի շարք փողոցներով: Այս մասին հայտնել է Life News-ը:
Ականատեսների վկայությամբ՝ այդ կինը մասնակցել է նկարահանումների:
Ֆիլմը նկարահանող թիմը որոշել է նկարահանումների ժամանակ չսահմանափակել անցորդների ու ավտոմեքենաների տեղաշարժը: Հայտնի չէ, թե ինչպես է անվանվում ֆիլմը:
Ականատեսներից մեկն էլ հաղորդավարուհի Թինա Կանդելակին է, ով մերկ կնոջ լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում: