211652_close_icon
views-count12230 դիտում article-date 17:44 05-09-2014

Թաթայի պրոդյուսերըˋ օրենքով գող Պզոյի որդիներին և Սամվել Ալեքսանյանի զավակներին նվիրված կատարումների մասին. Newsbook.am

2014 թվականի ապրիլին youtube-ում հայտնվեց Թաթա Սիմոնյանի «Երկու արև» վերնագրված երգը` հետևյալ գրությամբ.  «Խոսք և երաժշտություն`  Թաթա Սիմոնյան Գործիքավորում - Պրոֆֆ և Մուրզո Նվիրվում է Արմեն Ղազարյանի որդիներին` Արմենին և Աշոտին», գրում է [url=http://newsbook.am/?p=38235&l=am]newsbook.am[/url]-ը: Պարզվեց, որ Արմեն Ղազարյանը` քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Պզոն է, որի անունը Հայաստանում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջինս 2010թ․ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ձերբակալվեց և Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի կողմից խարդախության մեղադրանքով 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Ամերիկյան 5 նահանգներում` Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Նյու Մեքսիկոյում, Օհայոյում և Ջորջիայում ձերբակալված 73 անձինք մեղադրվում էին ծերերի բժշկական օգնության Medicare դաշնային ծրագրում զեղծարարական սխեմա կազմակերպելու և իրականացնելու համար, որը խոշորագույնն էր երկրի պատմության մեջ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցված վնասը գնահատվել էր 163 միլիոն դոլար: Խմբավորման ղեկավարը` Պզոն էր: Զուգահեռաբար համացանցում հայտնվեց Թաթա Սիմոնյանի մեկ այլ կատարում, որը հատուկ գրվել և կատարվել էր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի 7 երեխաների մկրտության քեֆի ժամանակ: NewsBook-ը այս թեմայի առնչությամբ զրուցեց երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ.  [b]- Պարոն Նազարյան, նախ ուզում եմ խոսել այն մասին, որ ամիսներ առաջ Թաթան «Երկու արև» անվանումով երգ է նվիրել օրենքով գող Արմեն Ղազարյանի (Պզոյի) որդիներին: Ինչպե՞ս ստացվեց այդ համագործակցությունը: [/b] - Թաթա Սիմոնյանը և Արմեն Ղազարյանը մանկության ընկերներ են: Դա սրտից բխող պահ է եղել: Ավելին չգիտեմ` ինչ ասել: Երեխաները ծնվեցին, ու այդ երգն էլ ծնվեց: [b]- Իսկ նման հեղինակություններին նվիրված շա՞տ երգեր կան Թաթայի երգացանկում: [/b] - Չէ չկան: Իսկ ինչ վերաբերում է Արմեն Ղազարյանին, ապա դա զուտ ընկերոջ երեխաներին նվիրված երգ է: Ամբողջությամբ կարդացեք [url=http://newsbook.am/?p=38235&l=am]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր