«Իսլամական պետություն»-ը ստեղծել է իր ավտոտեսչությունը
«Իսլամական պետություն» խմբավորումը ստեղծել է իր ավտոտեսչությունը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Դուբայը ներկայացնող լրագրող Ջենան Մուսան Twiter-ում տեղադրել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք վճարելու ստացականի լուսանկարը: Ձեռագրով գրված այս փաստաթուղթը թողարկվել է Ռաքքահ քաղաքում:
Առաջին տողում տպագրված է «Շամի (Սիրիա) ու Իրաքի իսլամական պետություն», իսկ ծառայության անվան տեղում՝ «Իսլամական ոստիկանություն, ճանապարհային երթևեկության դեպարտամենտ»:
Ստացականի համաձայն՝ լրագրողը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ դուրս գալով ճանապարհի հանդիպակաց մաս: Փորձագետները լիովին տրամաբանական են համարում «Իսլամական պետության» այդ քայլը, քանի որ Սիրիայում ու Իրաքում զգալի տարածքներ գրաված իսլամականները բախվել են դրանցում կյանքն ինչ-որ կերպ կազմակերպելու անհրաժեշտությանը: