211652_close_icon
views-count456 դիտում article-date 12:18 05-09-2014

Զոհրապ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ՄԱԶԾ, ՄԱԲՀ, ՄԱԾԻԳ գործադիր խորհրդի 2014թ. 2-րդ նստաշրջանում

Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Իր ելույթում դեսպան Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ և մյուս գործակալությունների ներդրումն 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարևորությունը ՄԱԶԾ և ՄԱԲՀ նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման մեկնարկի տեսանկյունից՝ նա անդրադարձավ հիշյալ գործակալությունների ֆինանսական աղբյուրներին և դրանց բազմազանեցման հարցին։ Գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ առանձնահատուկ դերը՝ ՀՀ դեսպանը կարևորեց ներկայումս գործակալության կողմից Հայաստանում իրականացվող զարգացման զանազան ծրագրերը և հույս հայտնեց, որ ՄԱԶԾ հայաստանյան հաջորդ ծրագիրը (2016-2020թթ.) լիարժեքորեն կարտացոլի ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման զեկույցի և ազգային խորհրդակցությունների արդյունքներն ու առաջարկները՝ համահունչ Հայաստանի ազգային գերակայություններին և «ետ-2015-յան ձևավորվող օրակարգին»։ Այնուհետև դեսպան Մնացականյանը ողջունեց ՄԱԶԾ կառավարչի որոշումն այցելելու Հայաստան, հայտնեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու Ծրագրի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և կենտրոնակայանի միջև ուղիղ կապի ամրապնդումը։ Գործադիր խորհրդի նստաշրջանին զուգահեռ տեղի ունեցած հանդիպումներում ՄԱԲՀ կողմից բարձր է գնահատվել խնդիրները բացահայտելու, դրանց արագ արձագանքելու և երկարաժամկետ լուծումներ գտնելու Հայաստանի ջանքերը:

Նմանատիպ նյութեր