Մարիուպոլի մերձակայքում մարտեր են սկսվել
Մարիուպոլի մերձակայքում՝ Շիրոկինո շրջանում մարտական գործողություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է քաղաքի կայքը, փոխանցում է Gazeta.ru֊ն։
Ըստ տեղի բնակիչների խոսքերի, ձախ ափում պայթյունի ձայներ են լսվում։
Քաղաքի ՊԲ շտաբում նշել են, որ Նովոազովսկու կողմից մի քանի տանկեր են առաջ շարժվում։
Դոնեցկի մարզի ղեկավար Սերգեյ Տարուտան կոչ է արել Մարիուպոլի բնակիչներին խուճապի չմատնվել։