Առաջընթաց սեռական առողջության պահպանման ոլորտում. տեսանյութ
Սեռախտաբանները կամ սեքսապաթոլոգները ինտիմի մասին սխալ պատկերացում ու գիտելիք ունեցող այցելուների հաճախ են ընդունում: Սա խոսում է ճիշտ ինֆորմացիայի պակասի, նաև մանագետին դիմելու կոմպլեքսների մասին: Սակայն սեքսապաթոլոգ-այցելու անջրպետն աստիճանաբար հաղթահարվում է: Սեքսապաթոլոգներին սկսել են դիմել ոչ միայն առողջական խնդիրներ ունենալու դեպքում, այլև ամուսնության շեմին կանգնած զույգերը: Գալիս են, հետազոտվում ու առկա խնդիրները շտկելուց հետո միայն ամուսնանում: Մասնագետների խոսքով` շատ տարածված են սեռական աններդաշնակությունն ու անպտղությունը:
Սեթսապաթոլոգների համաշխարհային ասոցիացիան 2011-ից սեպտեմբերի 4-ը նշում է որպես սեռական առողջության օր: Սեռական առողջության պահպանման ու մասնագետների պրոֆեսիոնալիզմի առումով Հայաստանը ներառված է միջազգային ասոցիացիայի լավագույն երկրների ցանկում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33208]Armnewstv.am[/url]