РИА Новости-ի հաղորդմամբ՝ Դոնեցկի մարզի նահանգապետ Սերգեյ Տարուտան հայտարարել է, որ Ուկրաինայում կողմ են Պուտինի կողմից առաջարկված խաղաղ պլանին՝ կապված Դոնբասում իրավիճակի լուծման հետ:
Տարուտան նաև ընդգծել է, որ Դոնբասը Ուկրաինայի կազմում այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել, և որ տարածքային ամբողջականությունը սուրբ է:
Նա նշել է, որ ներկա պահին Ուկրաինայի արևելքում իրավիճակը խաղաղ չէ: