211652_close_icon
views-count1011 դիտում article-date 09:20 04-09-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի մոտակայքում ՝ 50 ք.մ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքում ՝ 100 քմ, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ՝ 5 հա, Արմավիրի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում ՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի մշակույթի տան մոտակայքում ՝ 50 քմ, Կոտայքի մարզի, Արզնի գյուղի 5-րդ փողոցի թիվ 84 տան մոտակայքում ՝ 50 քմ, Չարենցավան քաղաքի, եղևնիների պուրակի մոտակայ¬քում ՝ 1000 քմ և 500 քմ, Հրազդան քաղաքի «Մալի բազար» կոչվող շուկայի մոտակայքում ՝ 2 հա, Հրազդան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ՝ 1 հա, Շիրակի մարզի Մարմարաշենի խճուղում՝ 500 քմ, Շիրակի մարզի Ձորակապ գյուղում՝ 2200 քմ, Սյունիքի մարզի Խոտ գյուղում ՝ 4 հա, Վայոց Ձորի մարզի, Վայք քաղաքում՝ 10 ընկուզենի և մոտ 1 հա, Վայոց Ձորի մարզի, Հերմոն գյուղում ՝ 3000 քմ, Տավուշի մարզի, Ոսկեվան գյուղում՝ 3 հա, Տավուշի մարզի, Դովեղ գյուղում ՝ 70 քմ, խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր