Կալիֆորնիայում մոլեգնած անտառային հրդեհներն արդեն 260 քառակուսի կիլոմետր տարածք են ընդգրկել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Իշխանություններն երկրի հյուսիսում տարհանել են 250 մասնավոր տների բնակիչների։
Սեպտեմբերի 2֊ին գրանցված հրդեհների հիմնական պատճառը ծառին հարվածած կայծակն է։ Կրակի արագ տարածմանը նպաստել է շոգ եղանակը։