211652_close_icon
views-count5517 դիտում article-date 21:19 03-09-2014

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում ընդունելության հերթական քննությունները ետևում են

Ընդունելության քննություններն ինքնին իրադարձություն են ոչ միայն դիմորդների և ծնողների համար: Դրանք կարևորագույն իրադարձություն են բուհերի, մեր դեպքում՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և քննական հանձնաժողովների համար: ԱԻՆ կառույցները և մասնավորապես, ակադեմիան արդյունավետ աշխատանք են տանում հասարակության շրջանում, կազմակերպում դասընթացներ, ուսումնական և գործնական պարապմունքներ արտակարգ իրավիճակներում անելիքների, խնդիրների և առաջնահերթությունների շուրջ: Արդյունքում՝ ակադեմիայի դիմորդները կողմնորոշված էին, գիտեին ուր են դիմել և ինչու: Դիմորդների կողմնորոշվածությունն էականորեն նպաստում էր քննությունների անցկացման որակի վրա: Առարկայական հանձնաժողովներում ընդգրկված էին բարձրակարգ մասնագետներ, ովքեր լրջորեն էին նախապատրաստվել քննական ողջ գործընթացին, որն անցկացրեցին բարձր արդյունավետությամբ: Առարկայական քննությունների և մեկ առարկայի հարցազրույցի ընթացքը կառուցված էին քննությունը ևս ուսումնական պրոցես է սկզբունքով: Ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը, ռեկտորատը և անձնակազմն ուշադրության տակ էին պահել հնարավոր բոլոր մանրուքներն անգամ, որպեսզի ապահովի արդյունավետ և թափանցիկ քննական պրոցես: Տպավորված եմ, հատկապես, մեր ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազայի անձնակազմով, բազայի ուսումնամեթոդական պոտենցիալով: Դա հայրենիքի այդ չքնաղ քաղաքին և հարակից բնակավայրերին մատուցված հիանալի նվեր է, որտեղ ճանաչողական և գործնական պարապմունքներ են անցկացնում ակադեմիայի ուսանողները, մեր փրկարարները: Ավարտելով ակադեմիայի ընդունելության քննությունների գործընթացը` կարծում եմ քննական հանձնաժողովները և ակադեմիայի ղեկավարությունը պատվով դուրս եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի առաջադրած պահանջներից, այն է` ապահովել օբյեկտիվ, թափանցիկ քննական գործընթաց: Մեկ-երկու օրից արդեն հայտնի կդառնան ակադեմիայի ապագա ուսանող երջանիկների անունները: Ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր ապագա ուսանողներին, ակադեմիայի ուսանողական և դասախոսական կազմին նոր ուսումնական տարվա առիթով, ցանկանալ արդյունավետ ուսումնառություն: Միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել քննական հանձնաժողովների բոլոր անդամներին և ակադեմիայի աշխատակիցներին, ովքեր պատվով կատարեցին իրենց առաջադրված խնդիրները: Ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Ա. Հակոբյան

Նմանատիպ նյութեր