211652_close_icon
views-count1067 դիտում article-date 22:07 28-07-2022

Դիպլոմների հանձնման արարողություն ԱԻՆ-ում․ ՃԿՊԱ-ն ունի 305 շրջանավարտ

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում հուլիսի 28-ին անցկացվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Ավարտական դիպլոմ է ստացել ակադեմիայի 305 ուսանող՝ 49-ը գերազանցության։

2021-2022թթ․ ուսումնական տարում ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտել է 80 սովորող, որոնցից 50-ն արդեն իսկ դիմել է բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա տեղերում:

Շրջանավարտներին ողջունել և շնորհավորել են ԱԻ նախարարի տեղակալներ՝ Արտյուշ Գրիգորյանը, Արա Նազարյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և գերատեսչության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը։

«Ակադեմիան մեր գերատեսչության կարևորագույն ստորաբաժանումներից է, որը նախարարության ստորաբաժանումների համար նախապատրաստում է բարձրակարգ մասնագետների։ Շրջանավարտներին մաղթում ենք անվտանգ ծառայություն, և վստահ ենք, որ ուսումնառության ողջ ընթացքում ստացել են բավարար գիտելիքներ և հմտություններ որոնց շնորհիվ պատրաստ են համալրել ինչպես ԱԻՆ-ի, այնպես էլ այլ գերատեսչությունների աշխատակիցների շարքերը», -ընդգծել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՃԿՊԱ խորհրդի նախագահ Արտյուշ Գրիգորյանը։

ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանն էլ՝ շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին, նշել է, որ փրկարարը յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինի օգնել մարդկանց և պետք է ամեն ինչ անի, որ արտակարգ իրավիճակ չստեղծվի։

Իրենց հերթին, շրջանավարտները խոստացան բարձր պահել ՃԿՊԱ-ականի անունը ու պատիվը։

Նմանատիպ նյութեր