Աֆղանստանում 13 տարվա ընթացքում 2000֊ից ավելի ամերիկացի զինծառայող է զոհվել
Աֆղանստանում 13 տարվա ընթացքում զոհվել է 2202 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Ըստ ԱՄՆ֊ի Պաշտպանության նախարարության տվյալների՝ Աֆղանստանում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 1822 ամերիկացի զինվոր։
Նշվում է նաև, որ վիրավորվել են 19 959 ամերիկացի զինծառայողներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ֊ն Աֆղանստանում ռազմական գործողություններ է սկսել 2001 թվականի հոկտեմբերի 7֊ին։