Քենիայում մանգուստը հետ է մղել 4 առյուծի հարձակումը. տեսանյութ
Քենիայի Ազգային պարկում բնակվող ջրային մանգուստը կարողացել հետ մղել 4 առյուծի հարձակումը: Այս մասին հայտնել է The Daily Mirror-ը:
Միջադեպը գրանցվել է դեռևս 2011 թվականին, սակայն դրա տեսանյութը համացանցում հրապարակվել է երեկ: Մեկ օրում այն արդեն ունի ավելի քան 300.000 դիտում:
Մանգուստն առյուծների հետ կռվի է բռնվել այն բանից հետո, ինչ նրանք մուտք են գործել իր տարածք: Վերջիվերջո, նրան հաջողվել է իր տարածքից վտարել առյուծների խմբին: Մանգուստին հաջողվել է կծել առյուծներից մեկի գլուխը: