Օբաման Իրաք է ուղարկել ևս 350 զինծառայողի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Իրաք ուղարկել ևս 350 զինծառայողի՝ Բաղդադում ամերիկյան դեսպանատան պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտն Օբամային խնդրել է հավելյալ ուժեր ուղարկել Իրաք՝ պաշտպանելու համար ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն ու ամերիկացի մասնագետներին, ինչը հավանության է արժանացել Պենտագոնի կողմից:
ԱՄՆ նախագահի աշխատակազմը վստահեցրել է, որ ամերիկացի զինծառայողներն Իրաքում չեն մասնակցի ռազմական գործողությունների: Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ դրանով իսկ Իրաքում ամերիկյան խմբավորման ընդհանուր թիվը կգերազանցի հազարը, որից 820-ը ներգրավված են Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտպանման գործընթացում: