Հայաստան համահայկական հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղը նոր նախաձեռնություն է իրականացրել
Հայաստան համահայկական հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղը դարձյալ հանդես է եկել նոր բարեգործական նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությանն մամլո ծառայությունը, մասնաճյուղը Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հանգրվանած և տարբեր դպրոցներում սովորող 800 սիրիահայ աշակերտների համար հատկացրել է միջոցներ՝ գրենական պիտույքներ, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր գնելու համար: