Apa-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, որում ասվում է, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հայկական զորքը մշտապես «սադրիչ գործողություններ է կատարում»:
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովայի խոսքով՝ բողոքը հասցվել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկե Կաներվեին: Ադրբեջանական կողմը բողոքի նամակում խնդրել է գնահատական տալ հայկական «սադրանքներին»:
Բացի այդ, Մուրադովան հայտարարել է, թե հոկտեմբերի սկզբին Ժնևում բացվելիք ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանը բարձրացնելու է Բաքվում ԵԱՀԿ-ի գործունեության հարցը:
«Մինչև հիմա ԵԱՀԿ-ի առաքելության գործունեության հետ կապված շատ հարցեր լուծում չեն ստացել»,-ասել է նա: