211652_close_icon
views-count913 դիտում article-date 11:20 03-09-2014

ԱՄՆ պետդեպարտամենտը չի հաստատում ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի սահմանը հատելը

Интерфакс-ը հաղորդում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չունի այն բանի անկախ հաստատումը, որ ռուսական զորքերը հատել են Ուրաինայի սահմանը: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին. «Ես կարծում եմ, որ չկա որևէ նոր բան, որ ԱՄՆ-ը կարողանա անկախ հաստատել դա»: Փսակին այդ կերպ է մեկնաբանել Կիևի իշխանությունների այն հայտարարությունը, որ Ուկրաինայի տարածքում մարտնչում են ռուսական զորքեր: Սրանից առաջ Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմանների մոտ գտնվում է մոտ 10.000 ռուս զինվորական, իսկ Ուկրաինայի արևելքում մի քանի հազար ռուս զինվորականներ շարունակում են աջակցել անջատողականներին:

Նմանատիպ նյութեր