Չինաստանում սողանքների հետևանքով զոհվել է 8 մարդ
Չինաստանի Յունյան գավառում սողանքների հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 24֊ն անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Երկուշաբթի առավոտյան լեռնային ձեռնակության աշխատակիցների հանրակացարանի մերձակայքում գրանցված սողանքը տեղատարափ անձրևների հետևանք էր։ Հարևան շրջաններից ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել։ Աղետի գոտի 500֊ից ավելի փրկարարներ, հրշեջներ և ոստիկաններ են ուղարկվել։
Ըստ ազգային օդերևութաբանական կենտրոնի կանխատեսումների, Չունցին և հարևան Սիչուան նահանգներում կրկին հորդառատ անձրևներ են սպասվում։