Ուկրաինայում փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի
Novayagazeta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների հետևանքով իրենց տները հարկադրաբար լքած փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:
Նշվում է, որ մեկ միլիոն մարդուց 260.000-ը ներքին տեղահանվածներ են, Դոնբասի ևս 814.000 բնակիչ գտնվում է Ռուսաստանի տարածքում: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքի հակամարտության հետևանքով զոհվել է 2593 և վիրավորվել է 5956 մարդ:
Ավելի վաղ Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի արևելքում հակամարտության սկզբից ՌԴ-ում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան է խնդրել ավելի քան 130 հազար ուկրաինացի: