Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանության է կանչել ԱՄՆ-ի հավատարմատարին
Այսօր Թուրքիայի կառավարությունում անցկացված նիստից հետո Թուրքիաի փոխվարչապետ և կառավարության մամլո խոսնակ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ պարզաբանության համար ԱԳ նախարարություն է կանչվել Թուրքիայում ԱՄՆ-ի հավատարմատարը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ամերիկացի դիվանագետից պահանջել են պարզաբանում տալ այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը Թուրքիայում լրտեսական գործունեություն է ծավալել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: