Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի ՌԴ
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հետ կապված առաջարկությունների փաթեթ է ներկայացրել:
Մասնավորապես Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Ռուսաստան արտահանելու համար երկակի նշանակության արգելված ապրանքների ցուցակը:
Ավելի վաղ արգելք էր դրվել միայն ռուսական ռազմական ներկրողների համար, այժմ առաջարկվում է ընդլայնել պատժամիջոցները նաև քաղաքացիական ներդրողների շրջանում:
Եվրահանձնաժողովը ցանկանում է ընդլայնել Ռուսաստան բարձր տեխնոլոգիական էներգետիկ սարքավորման
արտահանելու արգելքը: Նոր պատժամիջոցները վերաբերելու են նաև տեխսպասարկման մասին համաձայնագրերին: