Էստոնիայի նախագահը կողմ է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազայի ստեղծմանը
РИА Новости-ն հայտնում է, որ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Նորվեգիա կատարած պետական այցի ժամանակ կողմ է արտահայտվել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մշտական բազայի ստեղծմանը: Այս մասին հայտնել է էստնոկան հեռուստատեսությունը:
Օսլոյում լրագրողների հետ զրույցում Իլվեսը հայտարարել է, որ մշտական ռազմաբազաները Էստոնիան կպաշտպանեն Ռուսաստանից և կնվազեցնեն այն մտավախությունները, որ Բալթյան երկրները կարող են Ուկրաինայից հետո դառնալ ճգնաժամի հաջորդ օջախ:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դաշիքնի ներսում չպետք է լինեն տարբեր մակարդակի՝ մշտական բազաներով ու առանց դրանց: