Ղազախստանը դարձավ ՌԴ-ի վերջին հարևանը, որին վախեցրել է Պուտինի հռետորիկան
Ղազախստանը Ռուսաստանի վերջին հարևանն է, ով վախենում է կրկնել Վրաստանի, Ուկրաինայի ու Չեչնիայի ճակատագրերը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը:
Ղազախական կողմին մտահոգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ղազախպստանը երբեք չի եղել անկախ պետություն և որ հետխորհրդային պետականության համար բացառիկ մարդ է Ղազախստանի ներկայիս նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Պուտինն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Նազարբաևը բացառիկ գործ է կատարել՝ անկախ պետություն ստեղծելով այնպիսի տարածքներում, որոնցում այն գոյություն չի ունեցել նախկինում: Այժմ Ղազախստանը վախենում է, որ կարող է կրկնել Վրաստանի, Ուկրաինայի և ՌԴ-ի կազմի մեջ մտնող Չեչնիայի ճակատագրերը:
Սրանից առաջ Նազարբաևը հայտարարել էր, որ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Եվ այս ամենը տեղի է ունենում նրա ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՆԱՏՕ-ի օգնությամբ Բալթյան երկրներին պաշտպանելու մասին:
Օբաման պատրաստվում է սեպտեմբերի 3-ին այցելել Էստոնիա: Որոշ ժամանակ առաջ նա հայտարարել էր, որ Արևելյան Եվրոպայի երկրները, այդ թվում նաև Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան ու Ռումինիան երբեք չեն մնա միայնության մեջ: