1695 դիտում
16:47 02-09-2014
Իրանը հաջողությամբ փորձարկել է նոր՝ Bavar-373 տիպի հակահրթիռային համալիրը
Իրանն այսօր փորձարկել է ռուսական C-300 հակահրթիռային համալիրի այլընտրանքային տարբերակի՝ Bavar-373 տեսակի ՀՀՊ համալիրի փորձարկման մասին: Այս մասին հաղորդել է իրանական PressTV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի բրիգադիր-գեներալ Ֆարզադ Էսմայիլին:
Նոր համալիրը գերազանցում է ինչպես C-300-ին, այնպես էլ նրա նմանակներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Bavar-373-ը պատրաստ կլինի փորձարկման 2015 թվականի մարտին: Դեռևս ոչինչ չի հաղորդվում համալիրի տեխնիկական առանձնահատկություների մասին: Ինչ վերաբերում է C-300-ին, ապա այս համալիրն ունակ է թիրախին հարվածել մինչև 300 կմ հեռավորության վրա: Ոչ հաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանը ներկա պահին կարող է ունենալ մի քանի C-300 համալիր, որի հիմքի վրա էլ մշակվել և ստեղծվել է Bavar-373-ը:
Այս տարվա օգոստոսի վերջին Իրանը փորձարկեց ևս մեկ՝ Talaash3 զենիթահրթիռային համալիրը, որի գործարկման շառավիզը կազմում է 200 կմ: Այն հանրությանը կներկայացվի սեպտեմբերի վերջին:
Նմանատիպ նյութեր
7156 դիտում
15:40 23-09-2017
Իրանը հաջողությամբ փորձարկել է նոր «Խորեմշահր» բալիստիկ հրթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1729 դիտում
15:59 28-04-2015
Իրանը հաջողությամբ փորձարկել է «Թալաշ» սեփական մշակման ՀՕՊ համակարգերը
3546 դիտում
11:26 20-09-2016
Փհենյանը նոր հրթիռային շարժիչ է հաջողությամբ փորձարկել
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները