Մաքսային միության երկրների միջև տարաձայնությունների մասին խոսք լինել չի կարող. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մաքսային միության կազմից Ղազախստանի դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Խոսքը գնում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարության մասին, որ եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը, ապա Ղազախստանը կդիտարկի Մաքսային միությունից դուրս գալու հնարավորությունը:
Լավրովը հիշեցրել է, որ վկա է եղել Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ղեկավարների հանդիպմանը, ուր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչների ու եվրահանձնակատարների հետ քննարկել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիները, ինչը վերաբերվում է թե՛ հրադադարին հասնելու, թե՛ տնտեսական ներդաշնակությանը հասնելու տեսանկյուններից:
Լավրովի խոսքերով, այդ հարցերում որևէ տարակարծություն չի եղել և չի էլ կարող լինել մինսկյան հանդիպմանը մասնակից Մաքսային միության անդամների միջև:
«Մենք ունենք կատարյալ միասնական մոտեցում, որ Մաքսային միությունն իրենից ներկայացնում է ինքնիշխան պետությունների միավորում, ուրում նրանք այդ միավորումը շահավետ են համարում իրենց տնտեսական, առևտրային ու ներդրումային պոտենցիայի համար:
Հենց դա է ձգում մյուս երկրներին, որոնք ցանկանում են համագործակցել Մաքսային միության հետ, մտնել նրա կազմի մեջ, իսկ հետո դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա շատ հաջող նախագիծ է»: