211652_close_icon

Իրանը հայտնում է Keyhan և Arash նորագույն ռադիոտեղանքային համակարգերի փորձարկման մասին

views-count1209 դիտում article-date 14:40 02-09-2014
Իրանը հայտարարել է Keyhan և Arash նոր ռադիոտեղանքային համակարգերի փորձարկման մասին: Ինչպես փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը, համակարգերը ներկայացվել են այսօր Իրանի Հակաօդային պաշտպանության օրվան նվիրված անցկացված տոնական միջոցառման ժամանակ: Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմաբազայի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ֆարզադ Էսմայիլի խոսքով՝ Keyhan համակարգն ունակ է հայտնաբերել մեծ թվով օդային թիրախներ, ներառյալ թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Նմանատիպ նյութեր