Գերեվարված Սարգիս Անանյանը` Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ադրբեջանական կողմի հետ գործընթաց է սկսել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանի հարցով: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33090]Armnewstv.am[/url]