«Ռուսաստանը սպառնում է միջուկային զենք կիրառել». Ուկրաինայի պաշտպանության նախարար
Zn.ua-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հայտնել է, որ դիմադրության շարունակության պարագայում Ռուսաստանը սպառնում է կիրառել միջուկային զենք: Այդ մասին Գելետեյը գրել է սոցցանցի իր էջում:
Նա նշել է, որ ոչ պաշտոնական միջոցներով ռուսական կողմը արդեն մի քնաի անգամ սպառնացել է, որ դիմադրության շարունակության պարագայում պատրաստ են իրենց դեմ տակտիկական միջուկային զենք կիրառել:
«Մեր զինված ուժերը վստահաբար նեղել են ռուս վարձկանների բանդաներին, ոչնչացրել են դիվերսանտներին ու հատուկջոկատայիններին: Հենց դրա համար էլ Կրեմլը հարկադրված է եղել իր կանոնավոր զորքերով ներխուժել Դոնբասի տարածք: Այսօր մենք գործ ունենք գնդերի ու դիվիզիաների հետ, իսկ վաղը դրանք կարող են լինել կորպուսներ»,- ընդգծել է Գելետեյը: