211652_close_icon
views-count1946 դիտում article-date 21:44 01-01-2023

Հրվ. Կորեան սպառնացել է տապալել Կիմ Չեն Ընի ռեժիմը, եթե Փհենյանը փորձի միջուկային զենք կիրառել

Հարավային Կորեայի պաշտպանությաննախարարութունը արձագանքել է Հյս. Կորեային, որ միջուկային զենքի կիրառման փորձը կբերի այդ երկրի ռեժիմի տապալմանը։ 

Ինչպես հաղորդում է Yonhap գործակալությունը, ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել «մեծացնել երկրային միջուկային զինանոցը»։

 «Մենք լրջորեն նախազգուշացնում ենք, որ եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային զենք կիրառել, դա կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի տապալմանը», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հարավային Կորեան խոստացել է նաև խստորեն պատասխանել Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքներին՝ «կտրուկ» ուժեղացնելով իր «երեք առանցք» պաշտպանական համակարգը, որը բաղկացած է «Զանգվածային պատժի և վրեժխնդրության» (KMPR) համակարգից:

Նմանատիպ նյութեր