Չինաստանում անհայտ անձը աշակերտների է սպանել
Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքի դպրոցներից մեկում տղամարդը դանակով հարձակվել է ուսուցչի և աշակերտների վրա, ինչից հետո ինքնասպան եղել։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 3 աշակերտ, ևս 6֊ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ինչպես նշվում է, հարձակվողը հնարավոր է աշակերտներից մեկի հայրն եղած լինի։