Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները այս տարվա տարեսկզբից
Ըստ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի՝ Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները տարեսկզբից մինչև օգոստոսի 31-ը կազմել են 77 մարդ, իսկ վիրավորների քանակը, ըստ աղբյուրի, 115 է: Այս մասին հաղորդում է Contact.az-ը:
Նշվում է, որ զոհերից 28-ը մարտական կորուստներ են, որոնցից 25-ը զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ 3-ը զոհվել են ականների վրա պայթելու հետևանքով:
Մնացած 49 զոհերը ոչ մարտական կորուստներ են. նրանցից 13-ը զոհվել է ավտովթարների, 7-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 2-ը՝ չպարզված հանգամանքներում, 9-ը մահացել են հիվանդություններից, 3-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 15-ն ինքնասպանություն են գործել կամ էլ զենքի հետ վարվել են անզգուշաբար: