Նորվեգիայի արտգործնախարարն այսօր կայցելի Ուկրաինա
УНН-ի հաղորդմամբ՝ այսօր Ուկրաինա կայցելի Նորվեգիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Բերն Բրենդը:
Նշվում է, որ այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձրացման հարցը, մասնավորապես երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Նորվեգիայի վարչապետ Էրնի Սոլբերգի՝ Ուկրաինա կատարելիք այցի նախապատրաստությունը:
Կքննարկվեն նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: