Կանադայի վարչապետը մարտի 22֊ին կայցելի Ուկրաինա
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը մարտի 22֊ին մտադիր է Ուկրաինա մեկնել։ Այս մասին մարտի 14֊ին հայտնել են նրա օգնականները, փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ըստ նրանց խոսքերի, Հարփերը հանդիպում կանցկացնի Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընտրված վարչապետ Արսենի Յացենյուկի հետ՝ քննարկելով Ուկրաինայի ստեղծված իրադրությունը։
Վարչապետը հայտնել է, որ Կանադան իր դաշնակիցների հետ միասին ընդունել է Ուկրաինայի կառավառությանն և աջակցում է տարածքային ամբողջականությանը։