211652_close_icon
views-count2751 դիտում article-date 14:10 31-08-2014

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Օգոստոսի 31-ի ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար: Նշենք, որ Ճանապարհահատվածը բաց է ժամը 07.00-ից մինչև 19.00: *** Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ փ/ծ տնօրեն Ս. Ազարյանը կապ է հաստատել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ղեկավար Զվիդա Քացաշվիլիի հետ, ով հաղորդել է, որ եղանակային լրացուցիչ բարդությունների պատճառով (առատ տեղումներ, գետի հունի բարձրացում) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի նախատեսված բացումը տեղի է ունենում որոշակի սահմանափակումներով` այսօր ավտոճանապարհը բաց է մինչև 19.00-ն, իսկ օգոստոսի 31-ից` առավոտյան ժամը 07.00-ից մինչև 19.00: Ժամը 16.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաստատեց, որ ճանապարհահատվածը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների, փակ` բեռնատար ավտոմեքենաների և կցորդների համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հհ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր