Վրաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Սաակաշվիլիի նկատմամբ
Վրաստանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ: Այս մասին հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը՝ հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազության հասարակության հետ կապերի վարչության ղեկավարի տեղակալ Նաթիա Սուխիաշվիլիին:
Վերջինս հիշեցրել է, օգոստոսի 14-ին Սաակշվիլիի նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարվել և ընդգծել է, որ զուգահեռաբար, համաձայն գլխավոր դատախազության իրավական պահանջի, սկսվել էՍաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը: