211652_close_icon
views-count1710 դիտում article-date 16:56 09-06-2014

Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել. ՌԴ հետաքննչական կոմիտե

Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն չի կարող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, քանի որ վերջինս միջազգային անձեռնմխելիություն ունի: Այս մասին նշված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ: «Սաակաշվիլին մինչև հիմա անձեռնմխելիություն ունի»,-ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեակտվություն էր տարածվել այն մասին, որ ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ չի բացառում ՌԴ հետաքննչական կոմիտեի կողմից Սաակաշվիլիի և Վրաստանի ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ միջազգային հետախուզումը՝ 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները հետաքննության գործով:

Նմանատիպ նյութեր